![ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ ԿԸՆԴԼԱՅՆԻ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ` ՀԱՍՑՆԵԼՈՎ ԱՅՆ 4,36 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ](https://b24.am/pub/uploads/2010/12/bank__2197e88a7c6e8b8989d33_middle_985931383.jpg)
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԸ ԿԸՆԴԼԱՅՆԻ ԻՐ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՊՈՐՏՖԵԼԸ` ՀԱՍՑՆԵԼՈՎ ԱՅՆ 4,36 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ
Եվրասիական զարգացման բանկի խորհուրդը չորեքշաբթի Մոսկվայում կայացած հերթական նիստի ժամանակ հաստատել է բանկի երկրորդ միջնաժամկետ ռազմավարությունը (2011-2013թ.): Համաձայն այս ռազմավարության` բանկը կընդլայնի իր ներդրումային պորտֆելը` մինչև 2013թ.-ի ավարտը հասցնելով այն 4.36 միլիարդ դոլարի:
Բացի այդ, խորհուրդը որոշել է բանկի կառուցվածքում ինտեգրացիոն հետազոտությունների կենտրոն ստեղծել, որը կգտնվի Սանկտ-Պետերբուրգում: Խորհուրդը կզբաղվի հետազոտական աշխատանքներով և մասնակից երկրների համար կպատրաստի տարածաշրջանային տնտեսական ինտեգրացման վերաբերյալ հաշվետվություններ:
Եվրասիական զարգացման բանկը հանդիսանում է միջազգային ֆինանսական կազմակերպություն: Այն հիմնադրվել է 2006թ.-ին Ռուսաստանի և Ղազախստանի կողմից: Բանկի նպատակն է նպաստել մասնակից երկրների կայուն տնտեսական աճին և միմյանց միջև առևտրատնտեսական կապերի խորացմանը: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է ավելի քան 1.5 միլիարդ դոլար: Եվրասիական բանկի մասնակիցներն են Ռուսաստանը,Ղազախստանը, Հայաստանը, Տաջիկստանը և Բելոռուսը: