
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐԵԼ Է 27 ՄԼՆ ԵՎՐՈ
Այսօր` դեկտեմբերի 3-ին, Եվրամիության և Վրաստանի միջև ստորագրվել են երկու համաձայնագրեր, որոնց շրջանակներում Վրաստանի պետական բյուջե որպես ֆինանսական աջակցություն կփոխանցվի շուրջ 27 մլն եվրո:
Ստորագրված առաջին համաձայնագրի համաձայն Եվրամիությունը կֆինանսավորի մասնագիտական կրթության և վերապատրաստման ոլորտում իրականացվող ծրագրերը, իսկ երկրորդ համաձայնագիրը ստորագրվել է Եվրամիության Հարևանության ծրագրի շրջանակներում, որով նախատեսվում են Եվրամիության անդամ երկրների և Վրաստանի պետական ծառայողների աշխատանքային փորձի փոխանակում:
Այս երկու համաձայնագրերով ամրագրված ծրագրերը նախատեսվում է իրականացնել առաջիկա երեք տարիների ընթացքում: