ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼԸ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 21,6%-ՈՎ
Եվրամիության վիճակագրական գործակալության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա ապրիլ ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արդյունաբերական արտադրության ծավալը Եվրամիության երկրներում կրճատվել է 21,6%-ով, իսկ մարտ ամսվա համեմատությամբ այս ցուցանիշը գրանցել է 1,9% անկում: Հրապարակած տվյալների համաձայն հաշվետու ամսվա ընթացքում սպառողական ապրանքների արտադրության ծավալը Եվրագոտու 16 երկրներում կրճատվել է 22,4%-ով, իսկ երկարաժամկետ օգտագործման ապրանքների արտադրության ծավալը կրճատվել է 26,7%-ով: Նշենք, որ արտադրության ծավալների անկումը պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում պահանջարկի կիճատմամբ: