ԳԵՐՄԱՆԱՑԻՆԵՐԸ ՉԵՆ ՎՍՏԱՀՈՒՄ ԵՎՐՈՅԻՆ
Գերմանիայի քաղաքացիների շրջանում աճում է եվրոյի հանդեպ դժգոհությունը: Ինչպես հաղորդում են գերմանական լրատվամիջոցները` 2008 թվականից ի վեր Գերմանիայում եվրոյին «չվստահող» քաղաքացիների թիվը կրկնապատկվել է: Գերմանիայի քաղաքացիների շրջանում անցկացված հարցումներին մասնակցածների 71%-ը անվստահություն է հայտնել եվրոպական միացյալ արժույթին: Եվրոյի նկատմամբ վստահություն է հայտնել հարցվողների միայն 19% -ը:
Հատկանշական է, որ գերմանացիները նույն բացասական տրամադրվածությունն ունեն նաև ԵՄ անդամ որոշ երկրների պարտքային խնդիրները հաղթահարելու կարողությունների նկատմամբ: Նման դիրքորոշումը գերմանացիների մոտ առավել արտահայտված է Հունաստանի դեպքում: Գերմանիայի քաղաքացիների 68%-ի կարծիքով ԱՄՀ-ին և ԵՄ-ին չի հաջողվի Հունաստանին դուրս բերել ճգնաժամից: