ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
Եվրոպայի ֆոնդային բորսաներում երեկ` մայիսի 6-ին, կայացած առևտրային շրջանների արդյունքներով ինդեքսներն աճել են, մասնավորապես բրիտանական FTSE 100 ինդեքսն աճել է 1,31%-ով և կազմել 4393,77 կետ, գերմանական DAX ինդեքսն աճել է 0,78%-ով և սահմանվել 4890,79 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն, ապահովելով 1,73% աճ, հասել է 3280,84 կետի, իսկ ընդհանուր եվրոպական FTSEurofirst 300 ինդեքսն աճել է 1,28%-ով և կազմել 857.66 կետ:
Եվրոպայի ֆոնդային բորսաներում ինդեքսների աճը պայմանավորված է խոշոր ընկերությունների հրապարակած ֆինանսական արդյունքներով, որոնք գերազանցել են վերլուծաբանների կանխատեսումները: Երեկ կայացած առևտրային շրջանների արդյունքնեով ֆրանսիական BNP Paribas բանկի արժեթղթերի գներն աճել են 6.7%-ով, իսկ BMW ընկերության արժեթղթերի գներն աճել են 4,6%-ով:
Ռուսական ֆոնդային բորսաներում ինդեքսները նույնպես աճել են, մասնավորապես RTSI ինդեքսն աճել է 2.93%-ով և կազմել 897.10 կետ, իսկ MICEX ինդեքսն աճել է 3.04%-ով և սահմանվել 986.12 կետ: