ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԱՃԵԼ ԵՆ 26,6%-ՈՎ
Եվրոպական Ավտոարտադրողների Ասոցիացիան (ACEA) հրապարակել է Եվրոպայում նոր ավտոմեքենաների վաճառքը ներկայացնող ամփոփ տվյալներ, որոնց համաձայն այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ նոր մարդատար ավտոմեքենաների վաճառքի ծավալներն աճել են 26,6%-ով: Նշենք, որ 2008 թվականի նոյեմբերին տարեկան կտրվածքով գրանցվել էր ավտոմեքենաների վաճառքի ծավալների անկում շուրջ 25,8%-ով:
Ինչպես նշվում է ACEA-ի տարածած հաղորդագրության մեջ` հաշվետու ամսվա ընթացքում եվոպական ավտոշուկայում նկատվող դրական միտումները առավելապես պայմանավորված են այս ոլորտի խթանման նպատակով իրականացվող պետական քաղաքականությամբ:
2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում տարածաշրջանում վաճառվել է 13 406 382 նոր ավտոմեքենա, որը նախորդ տարվա համապատասխան ցուցանիշի համեմատությամբ կրճատվել է 2,8%-ով: