![ԵՄ-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՍԱԲՈՆՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ](https://b24.am/pub/uploads/2010/10/36957_10150226285265107_178362315106_13463172_4127129_n_403324225.jpg)
ԵՄ-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԼԻՍԱԲՈՆՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ
Եվրամիության անդամ երկրները եկել են համաձայնության` փոփոխություն կատարել ԵՄ հիմնական գործառույթները սահմանող և վերահսկող Լիսաբոնյան համաձայնագրում: Այս մասին հայտարարել է ԵՄ նախագահ Հերման վան Ռոմպեյը` նշելով, որ ըստ ձեռքբերված նախնական համաձայնության` փոփոխությունները կվերաբերեն Եվրոգոտու տնտեսական անվտանգության և տնտեսական դժվարությունների առջև կանգնած անդամ-երկրներին ֆինանսական աջակցության տրամադրման նպատակով ֆոնդերի ստեղծման հարցին: Ներկայումս նման ֆոնդերի ստեղծումն արգելված է:
Նշենք, որ այս փոփոխության իրականացման առաջարկությամբ հանդես էին եկել Գերմանիան և Ֆրանսիան:
Նախատեսվում է, որ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կընդունվի այս տարվա դեկտեմբերին` ԵՄ համաժողովի շրջանակներում: