ԵՎՐԱԳՈՏՈՒ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԲԱՆԿԵՐԻ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱՐՈՂ Է ԿԱԶՄԵԼ ԱՎԵԼԻ ՔԱՆ 283 ՄԼՐԴ ԴՈԼԱՐ
Եվրոպական Կենտրոնական Բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009թ. ընթացքում Եվրագոտու 16 երկրներում գործող առևտրային բանկերի կրած վնասը, անհուսալի վարկերի ծավալի աճով պայմանավորված, կարող է կազմել ավելի քան 283 մլրդ դոլար: Եվրոպական Կենտրոնական Բանկի կանխատեսմամբ 2007թ. մինչև 2010թ. ընկած ժամանակահատվածում բանկային համակարգի անհուսալի պարտավորությունների ընդհանուր ծավալը կարող է կազմել մոտ 649 մլրդ դոլար: Նշենք նաև, որ այս կանխատեսումների համաձայն 2009թ. Եվրագոտու երկրներում ՀՆԱ-ն կկրճատվի 4,6%-ով, իսկ 2010թ. այն կկրճատվի 0,3%-ով: