
ԺԱՆ-ԿԼՈԴ ՏՐԻՇԵ – ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ ԱՐԴԵՆ 2010Թ.
Եվրոպական Կենտրոնական Բանկի նախագահ Ժան-Կլոդ Տրիշեն հայտարարել է, որ եվրոպական երկրների կառավարությունները, տնտեսության խթանման նպատակով, այլևս չպետք է նախատեսեն նոր ծրագրեր, քանի որ տնտեսության վերականգնման գործընթացը կսկսվի արդեն 2010թ.: Նա նշել է, որ արդեն այս տարվա վերջին տնտեսությունը կբնութագրվի համեմատական կայունությամբ, իսկ կառավարությունների կողմից նոր ծրագրերի մշակումը և իրականացումը կմեծացնի այդ երկրների արտաքին պարտքը: Եվրոպական Կենտրոնական Բանկի նախագահի կարծիքով միջբանկային վարկավորման գործընթացներում արդեն նկատվում է կայունացում և վստահության բարձրացում: