ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ
Եվրոպայի ֆոնդային բորսաներում երեկ կայացած առևտրային շրջանների արդյունքներով բրիտանական FTSE 100 ինդեքսն աճել է 2.21%-ով և կազմել 4336.94 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը, կրճատվելով 0.40%-ով, հասել է 3225.00 կետի, իսկ գերմանական DAX ինդեքսը կրճատվել է 1.01%-ով և սահմանվել 4853.03 կետ:
Ռուսական ֆոնդային բորսաներում ինդեքսներն աճել են, մասնավորապես MICEX ինդեքսն աճել է 0.08%-ով և կազմել 957.05 կետ, իսկ RTSI ինդեքսն աճել է1.86%-ով և սահմանվել 871.58 կետ: