ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ 09/05/09
Եվրոպայի բորսաներում երեկ կայացած սակարկությունների արդյունքում հիմնականում գրանցվել է ինդեքսների աճ: Սույն աճը մասնագետները կապում են ապրիլ ամսին ԱՄՆ-ում գործազրկության մակարդակի նվազման հետ:
Բրիտանական FTSE 100-ը աճել է 1.44%-ով և կազմել է 4462.09 կետ, ֆրանսիական CAC40-ը աճել է 1.88%-ով և կազմել է 3312.59 կետ և գերմանական DAX-ը աճել է 2.29%-ով` կազմելով 4913.90 կետ:
Ռուսական MICEX ինդեքսը աճել է 1.7%-ով և կազմել է 1028.91 կետ, իսկ RTSI ինդեքսը նվազել է 0.43%-ով և կազմել է 938.27 կետ: