
ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԿԱԶՄԵԼ Է 1 ՄԼՐԴ ԵՎՐՈ
Eurostat վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն Եվրագոտում արտաքին առևտրային հաշվեկշռի պակասուրդը ընթացիկ տարվա փետրվար ամսում կազմել է 1 մլրդ եվրո: Նշենք, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածում արտաքին առևտրային հաշվեկշռի ավելցուկը կազմել էր 1.7 մլրդ եվրո: Եվրագոտու 16 երկրներում առևտրային հաշվեկշռի համախառն պակասուրդը այս տարվա հունվար ամսում կազմել է 10.5 մլրդ եվրո, իսկ նախորդ տարում նույն ժամանակահատվածում այդ ցուցանիշը կազմել էր 11.1 մլրդ եվրո: