2009Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ԳՈՐԾԱԶՈՒՐԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 0,8%-ՈՎ
Եվրոպական Eurostat վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ Եվրագոտում գործազուրկների թիվն աճել է 0,8%-ով, որը վերջին 10 տարիների ընթացքում գործազուրկների թվի գրանցած ամեմամեծ աճն է: Հաշվետու եռամսյակում Եվրագոտում գործազրկության մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 1,2%-ով: Հրապարակած տվյալների համաձայն 2009թ. առաջին եռամսյակում Եվրագոտում աշխատում է 146,2 մլն մարդ: