14/12/2010 15:28
ԵՎՐԱԶԵՍ-Ի ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է ԱՌԱՋԻՆ ՎԱՐԿԸ
Զարգացման Եվրասիական բանկը (ԶԵԲ) Եվրասիական Տնտեսական Միության (ԵՎՐԱԶԵՍ) հակաճգնաժամային հիմնադրամից փոխանցել է առաջին վարկը: Այն ստացել է Տաջիկստանը: Վարկի գումարը կազմում է մոտ 70 միլիոն դոլար: Այժմ քննարկվում է Կիրգիզիային վարկ տրամադրելու հարցը:
Նշենք, որ Զարգացման Եվրասիական բանկը (ԶԵԲ) իրականացնում է Եվրասիական Տնտեսական Միության (ԵՎՐԱԶԵՍ) հակաճգնաժամային հիմնադրամի կառավարումը: Հիմնադրամի նպատակն է հաղթահարել ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները կայունացման վարկեր տրամադրելու և միջպետական ներդրքւմային ծրագրերը ֆինանսավորելու միջոցով: ԵՎՐԱԶԵՍ-ի անդամ են Ռուսաստանը,Բելառուսը, Ղազախստանը, Կիրգիզիան և Տաջիկստանը:
2010թ.-ին Եվրասիական Զարգացման բանկի ներդրումային պորտֆելը կազմել է 2.2 միլիարդ դոլար:
Եվրասիական Զարգացման բանկի անդամներն են` Հայստանը, Բելառուսը, Տաջիկստանը,Ղազախստանը և Ռուսաստանը: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 1.5 միլիարդ դոլար:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
Արծաթ
648.3
-20.2
10:30 24/10/26
18:37 23/10/26
16:18 23/10/26
