ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԱՃ
2009 թվականի նոյեմբերին նախորդ ամսվա համեմատությամբ Եվրագոտում գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների աճ շուրջ 1%-ով:Եվրամիության Eurostat վիճակագրական ծառայության տվյալների համաձայն հաշվետու ամսվա արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արդյունաբերական արտադրանքի ծավալների անկումը կազմել է 7,1%:
Նշենք, որ վերլուծաբանները կանխատեսել էին ամսական կտրվածքով այս ցուցանիշի աճ միայն 0,5%-ով, և տարեկան կտրվածքով անկում` 8,4%-ով: