
ԵՎՐԱԳՈՏՈՒՄ ՀՆԱ-Ն ԿՐՃԱՏՎԵԼ Է 0.1%-ՈՎ
Eurostat վիճակագրական գործակալության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն Եվրագորտու 16 երկրներում 2009 թվականի երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատությամբ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կրճատվել է 0.1%-ով: Հաշվետու եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ ՀՆԱ-ն կրճատվել է 4.7%-ով:
Նշենք, որ վերջին 15 տարիների ընթացքում ՀՆԱ-ի առավել մեծ անկում եռամսյակային կտրվածքով գրանցվել էր այս տարվա առաջին եռամսյակում, երբ ՀՆԱ-ն կրճատվել էր շուրջ 2.5%-ով: