FERRERO-AGRIGEORGIA ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՊՆԴՈՒԿԻ ՎԵՐԱՄՇԱԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՌՈՒՑԻ ԳՈՐԾԱՐԱՆ
Իտալական կոնֆետներ արտադրող հանրահայտ Ferrero ընկերության վրացական ներկայացուցչություն հանդիսացող AgriGeorgia ընկերությունը մտադիր է պնդուկի վերամշակման նպատակով Վրաստանում հիմնել գործարան: Նախնական տվյալների համաձայն ընկերության ղեկավարությունը գործարանի կառուցման համար կտրամադրի 2-3 մլն եվրո: Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2010թ.: Նշենք, որ իտալական Ferrero ընկերությունն իր գործունեության ընդլայնման նպատակով Վրաստանում գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ է գնում 2007 թվականից: Ferrero ընկերության կողմից Վրաստանում ներդրված միջոցների ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 13.5 մլն եվրո, և կանխատեսվում է, որ մինչև այս տարվա օգոստոս ամիսը ներդրումների ընդհանուր ծավալը կաճի մինչև 16 մլն եվրո: