
FIAT-Ը ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է JEEP ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
Խոշոր ավտոարտադրող իտալական Fiat և ռուսական Sollers ընկերությունները քննարկում են Ռուսաստանում Jeep ավտոմեքենաների արտադրության կազմակերպման հնարավորությունները: Sollers ընկերության ներկայացուցիչների հայտարարության համաձայն իտալական ընկերության հետ ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, որոնք հիմք են տալիս խոսել համագործակցության հետագա ընդլայնման մասին:
Նշենք, որ ներկայումս Sollers ընկերությունը համապատասխան լիցենզիաների հիման վրա Ռուսաստանում արտադրում է Fiat Ducato և Albea ավտոմեքենաներ: