
FITCH RATINGS-Ը ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ BB+ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Ադրբեջանի Ֆինանսների նախարարությունից հայտնել են, որ միջազգային վարկանիշային Fitch Ratings գործակալությունը ընթացիկ տարվա հունիսի 2-ին հաստատել է Ադրբեջանի` ազգային արժույթի և արտարժույթի BB+ մակարդակում սահմանված երկարաժամկետ վարկանիշը: Fitch Ratings գործակալությունն առաջին անգամ Ադրբեջանի համար վարկանիշ սահմանել է 2000թ.-ին: Նշենք նաև, որ ներկա դրությամբ Ադրբեջանն ունի նաև Moody’s Investors Service վարկանիշային գործակալության Ba1 վարկանիշ և Standard&Poors միջազգային վարկանիշային գործակալության BB+ վարկանիշ: