
ՖՐԱՆՍԻԱՆ ՎԵՐԱՆԱՅԵԼ Է ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԽԹԱՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ
Ֆրանսիայի կառավարությունը որոշում է ընդունել կրճատել երկրում նոր ավտոմեքենաների վաճառքը խթանելու նպատակով տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալները, և նոր ավտոմեքենաների ձեռքբերման համար հին ավտոմեքենաների սեփականատերերին 2010 թվականի հունվարի 1-ից կտրամադրվի ոչ թե 1000 եվրո, այլ 700 եվրո, իսկ 2010 թվականի հուլիսի 1-ից այս գումարը կկրճատվի մինչև 500 եվրո: Նշենք, որ կառավարության կողմից իրականացվող այս ծրագրի շնորհիվ վերջին 21 ամիսների ընթացքում գրանցվել է նոր ավտոմեքենաների վաճառքի ծավալների անընդմեջ աճ: