
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԱՃԵԼ Է ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍԸ
Ֆրանսիայի Insee ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն Ֆրանսիայում սպառողների վստահության ինդեքսը 2009թ. մայիս ամսվա ընթացքում աճել է և հասել վերջին 13 ամիսների ընթացքում գրանցված ամենաբարձր մակարդակին: Սպառղների վստահության ինդեքսի աճը մեծապես պայմանավորված է ֆրանսիական կառավարության հակաճգնաժամային ծրագրի իրականացման հետ կապված դրական սպասումներով: Նշենք, որ հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում ցածր եկամուտներ ունեցող քաղաքացիներին կառավարությունը տրամադրվում է հարկային արտոնություններ: