
ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆ ԱՊՐԻԼ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 1.4%-ՈՎ
Ֆրանսիայի պետական վիճակագրական Insee գործակալության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն այս տարվա ապրիլ ամսվա ընթացքում արդյունաբերական արտադրության ծավալը նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել է 1.4%-ով, իսկ տարեկան կտրվածքով այս ցուցանիշի անկումը կազմել է 17.1%: Նշենք, որ հաշվետու ամսվա ընթացքում արդյունաբերական արտադրության ծավալն, առանց արտադրված էլետկրաէներգիայի հաշվարկման, կրճատվել է 0.5%-ով, իսկ նախորդ տարվա ապրիլ ամսվա համեմատության այն կրճատվել է 18.8%-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալի առավել մեծ անկում գրանցվել է հանքարդյունաբերության ոլորտում, որտեղ արտադրության անկումը կազմել է 6.9%, և տրասպորտային տեխնիկայի արտադրության ոլորտում: