ԳԱԶՊՐՈՄ – ԳԱԶԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՎ ԱՐՁԱՆԱԳՐԵԼ ԵՆ ՎԵՐՋԻՆ 25 ՏԱՐԻՆԵՐԻ ԱՄԵՆԱՓՈՔՐ ՑՈՒՑԱՆԻՇԸ
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը մայիս ամսվա ընթացքում կրճատել է գազի արդյունահանման ծավալները մոտ 35,3%-ով: 2009թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում ընկերության արդյունահանած գազի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 23,4%-ով: Գազի արդյունահանման ծավալների անկումը պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամի պայմաններում արդյունաբերական ընկերությունների պահանջարկի կրճատմամբ, ինչպես նաև Ուկրաինա գազամատակարարման դադարեցմամբ: Նշենք նաև, որ հաշվետու ամսվա ընթացքում գազի արտահանման ծավալները կրճատվել են շուրջ 14,6%-ով: