
«ԳԱԶՊՐՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է 20 ԱՆԳԱՄ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԻՐ ՄԱՍՆԱԱԺԻՆԸ ԱՄՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ
«Գազպրոմ» ընկերության վարչության խորհրդի նախագահի տեղակալ Ալեքսանդր Մեդվեդևը հայտնել է, որ ընկերությունը նախատեսում է մինչև 2020թ. գազի արդյունահանման ծավալների աճի շնորհիվ մոտ 20 անգամ ընդլայնել իր մասնաբաժինը ԱՄՆ շուկայում: Նշենք, որ ներկա դրությամբ ընկերության մասնաբաժինն ԱՄՆ շուկայում կազմում է 0.5%: Ալեքսանդր Մեդվեդևը նաև նշել է, որ ընկերությունը մտադիր է իրականացնել գազի արդյունահանման նոր ծրագրեր, որոնք հնարավորություն կտան ընդլայնել գազի մատակարարման ծավալները: Նշենք, որ «Գազպրոմ» ընկերությունը հանդիսանում է գազ արդյունահանող և մատակարարող խոշորագույն ընկերություն, որին բաժին է ընկնում Ռուսաստանում արդյունահանվող գազի ավելի քան 90%-ը: