ՌՈՒՍԱԿԱՆ «ԳԱԶ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 2,87 ՄԼՐԴ ՌՈՒԲԼԻ
Ռուսական ավտորատադրող «ԳԱԶ» ԲԲԸ-ն ամփոփել է 2009 թվականի ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու ամիսների ընթացքում ընկերության զուտ շահույթը կազմել է 2 մլրդ 868 մլն ռուբլի` նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածում գրանցված 161,4 մլն ռուբլի զուտ վնասի դիմաց:
Հրապարակած տվյալների համաձայն ընկերության հասույթը 2009 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում կրճատվել է 2,3 անգամ և կազմել 8 մլրդ 540 մլն ռուբլի: