
«ԳԱԶՊՐՈՄ»-Ը ԳՐԱՆՑԵԼ Է ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ 33% ԱՆԿՈՒՄ
Ռուսական պետական «Գազպրոմ» ընկերությունն ամփոփել է 2009 թվականի առաջին ինն ամիսների իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն հաշվետու ամիսների ընթացքում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 33%-ով և կազմել 470,874 մլրդ ռուբլի: Նշենք, որ 2008 թվականի արդյունքներով «Գազպրոմ»-ի զուտ շահույթը կազմել է 705,410 մլրդ ռուբլի:
Հրապարակած տվյալների համաձայն ընկերության հասույթը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 7%-ով և կազմել 2,41 տրիլիոն ռուբլի: