«ԳԱԶՊՐՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻՆ ԿՐՃԱՏԵԼ ԳԱԶԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԾԱՎԱԼԸ ԿԱՄ ԳԱԶԻ ԳԻՆԸ
«Գազպրոմ» ԲԲԸ-ն («Газпром» ОАО) առաջարկել է Թուրքմենստանին կրճատել Ռուսաստան գազամատակարարման ծավալը կամ գազի գինը: Ընկերության ղեկավարությունը նման որոշումը բացատրում է այն հանգամանքով, որ Թուրքմենստանը ռուսական կողմին գազ է մատակարարում եվրոպական շուկայում սահմանված գնով, իսկ ներկա պայմաններում թուրքմենական գազ սպառող եվրոպական մի շարք երկրներում կրճատվել է գազի սպառման ծավալները: Այս պայմաններում անհրաժեշտ է վերանայել գազամատակարարման պայմանները և ընկերության ղեկավարությունը վստահ է, որ կողմերը կարճ ժամանակահատվածում կընդունեն փոխշահավետ որոշում: