«ԳԱԶՊՐՈՄ» ԲԲԸ-Ն ԵՎ E.ON-Ը ԿՆՔԵԼ ԵՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
«Գազպրոմ» ԲԲԸ-ն և E.ON Ruhrgas AG ընկերությունը Սանկտ-Պետերբուրգում ընթացող միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում կնքել են գազի արդյունահանման և բնական գազի առևտրի ոլորտներում ակտիվների փոխանակման վերաբերյալ համաձայնագիր: Այս համաձայնագրի շրջանակներում «Գազպրոմ» ընկերությանը կանցնի E.ON Ruhrgas ընկերությանը պատկանող «Գեռոսգազ» ՓԲԸ-ի (ЗАО "Геросгаз") բաժնետոմսերի 49%-ը, իսկ E.ON ընկերությանը կփոխանցվի «Սեվերնեվտեգազապրոմ» ԲԲԸ-ի (ОАО "Севернефтегазпром") բաժնետոմսերի 25%-ի սեփականության իրավունքը: Այսպիսով, «Սեվերնեվտեգազապրոմ» ԲԲԸ-ի բաժնետեր կհանդիսանան «Գազպրոմ» ԲԲԸ-ն (50%), BASF AG-ն (25%) և E.ON AG-ն (25%):