«ԳԱԶՊՐՈՄ»-Ը ԿԲԱՑԻ ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐ ԵՎ ՍՆՆԴԻ ԱՐԱԳ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՑԱՆՑ
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը նախատեսում է բացել միջին դասի համար նախատեսված սուպերմարկետների ցանց և արագ սննման կետեր, որոնք սկզբնական շրջանում կսպասարկեն ընկերության աշխատակիցներին: Նախնական հաշվարկների համաձայն իր առևտրային կետերի քանակությամբ «Գազպրոմ»-ը կարող է հայտնվել այս ոլորտի առաջատար ընկերությունների առաջին հնգյակում:
Ընկերության ներկայացուցիչների ոչ պաշտոնական հայտարարության համաձայն սկզբնական շրջանում նախատեսվում է շուրջ 400 խանութների ցանցի գործարկում` հետագայում սպասարկման կետերի թվաքանակի ընդլայնման հեռանկարով: