13/04/2010 17:27
«ԳԱԶՊՐՈՄ»-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱԹԱՆԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ Է
«Ֆինանս» ամսագիրը հրապարակել է կապիտալիզացման մակարդակով ռուսական ամենախոշոր ընկերությունների վարկանիշային աղուսյակը, ոըը, ինչպես և անցյալ տարի, գլխավորում է «Գազպրոմ» ընկերությունը` 141 մլրդ դոլար շուկայական արժեքով:
Նշենք, որ վարկանիշային աղուսյակը, որտեղ ընդգրկված են 1 մլրդ դոլար և ավել շուկայական արժեք ունեցող ընկերությունները, վերջին մեկ տարվա ընթացքում ընդլայնել է իր շրջանակները: Այսպես, եթե դեռևս անցյալ տարի Ռուսաստանի ամենախոշոր ընկերությունների վարկանիշային աղուսյակում ընդգրկված էին միայն 71 ընկերություններ, ապա այս տարի այդ ընկերությունների թիվը գերազանցում է 160-ը:
Նշենք, որ իր կապիտալիզացման մակարդակով խոշորագույն ընկերությունների վարկանիշային աղուսյակի առաջին եռյակում են նաև «Ռոսնավթ» ընկերությունը (84,9 մլրդ դոլար) և ռուսական Խնայբանկը (67 մլրդ դոլար):
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
