
«ԳԱԶՊՐՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԹՈՒՅԼԱՏՐԵՑ ՂԱԶԱԽՍՏԱՆԻՆ ՈՒՂՂԱԿԻՈՐԵՆ ԳԱԶ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ԵՎՐՈՊԱ
Ռուսական «Գազպրոմ» ("Газпром") ընկերությունը մտադիր չէ վերանայել Ղազախստանից Եվրոպա գազամատակարարման պայմանագիրը: Հիշեցնեք, որ Ղազախստանը դիմել էր «Գազպրոմ» ընկերությանը գազամատակարարման պայմանագրի վերանայման առաջարկությամբ, որը հնարավորություն կտա Ղազախսատանին ընդլայնել Եվրոպական երկրներին գազի մատակարարման ծավալները, ինչպես նաև իրականացնել առանց ռուսական միջնորդության ուղղակի բանակցություններ այդ երկրների հետ: Այժմ Ղազախստանի գազն ամբողջությամբ գնում է «Գազպրոմ» ընկերության գերմանական ZMB GmBH դուստր ընկերությունը: