«ԳԱԶՊՐՈՄ»-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 2,6 ԱՆԳԱՄ
«Գազպրոմ» ընկերության հրապարակած ֆինանսական տվյալների համաձայն 2009 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ընկերության զուտ շահույթը կրճատվել է 2,6 անգամ և կազմել 103,679 մլրդ ռուբլի: Ինչպես նշել են ընկերության ներկայացուցիչները` շահույթի մակարդակի անկումը մեծապես պայմանավորված է հիմնական արտարժույթների նկատմամբ ռուբլու փոխարժեքի անկմամբ: Նշենք, որ հաշվետու կիսամյակի համար վերլուծաբանները կանխատեսել էին, որ ընկերությունը կապահովի 79,6 մլրդ ռուբլի զուտ շահույթ:
Ընկերության հրապարակած տվյալների համամաձայն հաշվետու կիսամյակում հասույթը կրճատվել է 2%-ով և կազմել 931,403 մլրդ ռոիբլի, ընդ որում միայն Ռուսաստանի տարածքում գազի իրացումից ստացված հասույթը կրճատվել է 9%-ով և կազմել 157,9 մլրդ ռուբլի, իսկ եվրոպական երկրներին մատակարարված գազի իրացումից ստացված հասույթն աճել է 28%-ով և կազմել 433,2 մլրդ ռուբլի: