
ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿԻ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ ԿԱԶՄԵԼ Է 60.1 ՄԼՐԴ ՌՈՒԲԼԻ
Գազպրոմբանկի հրապարակած տվյալների համաձայն ընկերության կրած վնասը 2008թ. կազմել է 60.1 մլրդ ռուբլի, մինչդեռ 2007թ. ընկերության շահույթը կազմել էր 33.6 մլրդ ռուբլի: Վարկային գործառնություններից և կոմիսիոն ծառայություններից 2008թ ընկերության ստացած եկամուտները աճել է 11%-ով և կազմել 31.7 մլրդ ռուբլի:
Ընկերության կրած ֆինանսական վնասները պայմանավորված են համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում առկա հիմնախնդիրներով, մասնավորպես բանկի արժեթղթերի պորտֆելի ոչ արդյունավետ կառավարմամբ:
Հիշեցնենք, որ Գազպրոմբանկը հանդիսանում է հայկական «ԱՌԷԿՍԻՄ» բանկի սեփականատեր: