ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՃԵԼ Է ՍՊԵԿՈՒԼՅԱՏԻՎ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ԹԻՎԸ
Լոնդոնի ոստիկանությունը հայտարարել է, որ վերջին ամիսների ընթացքում նախորդ տարվա համեմատությամբ Մեծ Բրիտանիայում ֆինանսական սպեկուլյացիաների թիվն աճել է 72%-ով, իսկ դրանց արդյունքում կրած վնասի ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 700 մլն ֆունտ ստերլինգ: Ոստիկանության հրապարակած տվյալների համաձայն շուրջ երկու անգամ աճել է հիփոթեքային վարկերով սպեկուլյատիվ գոծարքների թիվը: BDO Stoy Haywood ընկերության տվյալների համաձայն 2008 թվականի ընթացքում հիփոթեքային վարկերով սպեկուլյատիվ գործարքների արդյունքում կրած վնասը կազմել է 13 մլն ֆունտ ստերլինգ, մինչդեռ միայն 2009 թվականի առաջին եռամսյակում այս ցուցանիշը կազմել է 200 մլն ֆունտ ստերլինգ: