GEOCELL ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 30%-ՈՎ
Վրաստանում բջջային կապի օպերատոր Geocell ընկերության գործադիր տնօրեն Օսման Տուրանի հայտարարության համաձայն ընկերության շրջանառության ծավալները, երկրում քաղաքական անկայունությամբ պայմանավորաված, կրճատվել են մոտ 30%-ով: Նա նշել է, որ եթե կարճ ժամանակահատվածում հնարավոր չլինի կարգավորել քաղաքական անկայունությունը, ապա դա կհագնեցնի երկրում ֆինանսատնտեսական ճգնաժամի խորացման: Ներկայիս քաղաքական անկայունությունը խոչընդոտում է բիզնեսի զարգացմանը, ինչի արդյունքում էլ աճում է գործազուրկների թիվը: