ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ – ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ 3 ԿԱՐԵՎՈՐ ՃՅՈՒՂԵՐՆ ԵՆ` ՏՈՒՐԻԶՄ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒՅԹՈՒՆ, ՀԻԴՐՈԷՆԵՐԳԵՏԻԿԱ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սակահաշվիլին առանձնացրել է Վրաստանի տնտեսության այն հիմնական երեք ճյուղերը, որոնք հնարավորություն կտան առաջիկա 5 տարիների ընթացքում կրկնապատկել երկրի բնակչության մեկ շնչի հաշվով եկամտի մակարդակը և տնտեսության զարգացվածությամբ հասնել Եվրամիության անդամ երկրներին: Ինչպես Վրաստանի Բաց համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպման շրջանակներում նշել է Վրաստանի նախագահը` այս երեք ճյուղերն են` տուրիզմ, գյուղատնտեսություն և ենթակառուցվածքներ: Հատկանաշական է, որ ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից Միխայիլ Սահակաշվիլին կարևորել է առավելապես հիդրոէներգետիկան` վստահեցնելով, որ 7-8 տարիների կտրվածքով այս ոլորտ կուղղվեն շուրջ 5 մլրդ դոլարի ներդրումներ: