ՎՐԱՍՏԱՆԸ ՎԱՃԱՌՈՒՄ Է ԵՐԿՈՒ ԷՆԵՐԳԱԲԼՈԿ` ՍԿԶԲՆԱԿԱՆ 190 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԳՆՈՎ
Վրաստանը հայտարարել է Թբիլիսի ՋԷԿ-ի երկու էլեկտրաբլոկների վաճառման նպատակով աճուրդ իրականացնելու իր մտադրության մասին: Նախնական տվյալների համաձայն էլեկտրաբլոկների համար սկզբնական գինը սահմանվել է 190 մլն դոլար:
Նշենք, որ ներկա դրությամբ Թբիլիսիից 40 կիլիմետր հեռավորության վրա գտնվող ՋԷԿ-ի 10 էլեկտրաբլոկներից գործում են միայն 4-ը:
Աճուրդի մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև աճուրդի իրականացման օրը` դեկտեմբերի 7-ը:
Աճուրդի պայմանների համաձայն այս էլեկտրաբլոկների նոր սեփականատերը պարտավոր է պահպանել նրանց գործունակությունը` ընթացիկ հզորությամբ:
Աճուրդի արդյունքում ներգրավված միջոցներից 183 մլն դոլարը կուղղվի պետական բյուջեի հանդեպ պարտավորությունների մարմանը, իսկ մյուս մասը` վարկերի մարմանը: