
ՍԱՀԱԿԱՇՎԻԼԻ – ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԽԹԱՆԵԼ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրի կառավարության հերթական նիստի շրջանակներում հայտարարել է, որ Վրաստանի գյուղատնտեսության ոլորտում զարգանում է տնտեսության համար կարևոր նշանակություն ունեցող նոր ճյուղ` ոչխարաբուծությունը, և անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել այս ոլորտում արտահանման խթանմանն ուղղված ծրագրերի մշակմանը:
Վրաստանի նախագահի հայտարարության համաձայն` վերջին երկու ամիսների ընթացքում արաբական երկրներ է արտահանել 200 հազար գլուխ ոչխար, և այս ուղղությամբ արդյունավետ քայլերի մշակման արդյունքում հնարավոր կլինի բյուջեն համալրել լրացուցիչ եկամուտներով: