15/07/2010 13:43
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՏՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՆՔ
Վրաստանը պատրաստվում է այս տարի հյուրւընկալել շուրջ 1 մլն զբոսաշրջիկների: Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հայտարարության համաձայն` նախորդ տարի գրանցած զգալի անկումից հետո Վրաստանի տնտեսությունն այժմ պատրաստ է զբոսաշրջության զարգացման շնորհիվ երկրում ապահովել կայուն տնտեսական զարգացման հիմքեր:
Վրաստանի կառավարությունը ներկայումս նպատակ է հետապնդում ընթացիկ տարում նպաստել Վրաստան զբոսաշրջիկների այցելությունների աճին: Այս ուղղությամբ կառավարությունը մշակել է ճանապարհների վերանորոգման և հանգստյան գոտիների կառուցման ծրագրեր:
Նշենք, որ զբոսաշրջության ոլորտը կազմում է Վրաստանի ՀՆԱ-ի շուրջ 5%-ը:
13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
Արծաթ
590.3
-20.88
