
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿԲԱՑՎԻ ԿՈՎԿԱՍԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՎՏՈՇՈՒԿԱՆ
Այս շաբաթ` դեկտեմբերի 19-ին, Ռուստավիում պաշտոնապես կբացվի ամենամեծ ավտոշուկան Կովկասում, որն իրենից ներկայացնում է ժամանակակից համալիր` ներառելով շուրջ 5000 ավտոմեքենաների համար նախատեսված ավտոշուկան, ինչպես նաև բանկերի և տարբեր կառույցների ներկայացուցչություններ` ավտոմեքենաների առքուվաճառքի գործարքների կնքումը և ավտոմեքենաների սպասարկման ծառայություններն առավել արդյունավետ դարձնելու համար:
Ավտոշուկայի բացման օրը նախատեսվում է նաև ռետրո-ավտոմեքենաների ցուցահանդես: