
ԱՅՍ ՏԱՐԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՑ ՎՐԱՍՏԱՆՒ ԿՍՏԱՆԱ 1 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Այս տարի Վրաստանը որպես ֆինանսական աջակցություն միջազգային կազմակերպություններից կստանա շուրջ 1 մլրդ դոլար: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլուարին` նշելով, որ դոնոր-երկրներից և միջազգային կազմակերպություններից, այդ թվում և Եվրամիությունից սպասվող ֆինանսական աջակցության միջոցները կուղղվեն Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի 500 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհային մայրուղու շինարարությանը: