
ՎՐԱՍՏԱՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՈՉԽԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Այս տարի Վաստանը մտադիր է 5-10%-ով ընդլայնել ոչխարների արտահանման ծավալները: Այսպիսին են Վրաստանի գյուղատնտեսության նախարարության սպասումները:
Ինչպես նշվել են նախարարության ներկայացուցիչները` 2009 թվականի ընթացքում Վրաստանն արտահանել է 300 գլուխ ոչխար, իսկ այս տարի ոչխարների արտահանման ուղղությամբ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Քաթարի հետ, ինչը նշանակում է, որ այս մեկ տարվա ընթացքում ոչխարների արտահանման ծավալները կաճեն նվազագույնը 5%-ով: