ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ ՓՐԿԵԼ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՑՆՑՈՒՄՆԵՐԻՑ
Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը փրկել է Վրաստանի տնտեսությունը` հնարավոր սոցիալական ցնցումներից: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադակիձեն:
Վերջինիս խոսքերով` ճգնաժամի պայմաններում և անգամ մինչև ճգնաժամը Վրաստանի շինարարության ոլորտում գրանցվել է գների արհեստական և անընդմեջ բարձրացում, ինչի պայմաններում, սովորաբար, ներդրողների համար առավել նպատակահարման է խնայողությունները ավանդների տեսքով ներդնել բանկերում, քան ձեռք բերել անշարժ գույք: Սակայն, Վրաստանի քաղաքացիները, շահույթ ստանալու ակնկալիքով, շարունակում էին ներդրումներ կատարել անշարժ գույքի մեջ:
Վրաստանի Ազգային բանկի նախագահը նշել է, որ այս մոդելը Վրաստանում ընդկրգել էր բավականին մեծ հատված, և ճգնաժամը սահմանափակեց անշարժ գույքի շուկայի մասնակիցների թվաքանակը` առավել թույլ խաղացողներին դուրս մղելով շուկայից: