ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԶԱՄԲՅՈՒՂԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԻՋԻՆ ԱՐԺԵՔԸ ԿԱԶՄԵԼ Է 113,2 ԼԱՐԻ
Վրաստանի Տնտեսական զարգացման նախարարության վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն պառողական զամբյուղի նվազագույն միջին արժեքը 2009 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով կազմել է 113,2 լարի:
Հրապարակած տվյալների համաձայն մեկ աշխատունակ մարդու նվազագույն սպառողական ծախսերը հաշվետու ամսվա ընթացքում կազմել են 127,8 լարի, իսկ չորս անդամից բաղկացած ընտանիքի նվազագույն սպառողական զամբյուղը կազմել է 226,5 լարի:
Համեմատության համար նշենք, որ սեպտեմբեր ամսվա համեմատությամբ նվազագույն սպառողական զամբյուղի ցուցանիշն աճել է 1 լարիով;
Մեկ լարին համարժեք է 1,68 դոլարի: