
ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱՎԱՀԱՆԳԻՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 36,9%-ՈՎ
2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ Վրաստանի նավահանգիստներում ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 36,9%-ով:
Վրաստանի տրանսպորտային ասոցիացիայի տվյալների համաձայն 2009 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով Վրաստանի նավահանգիստներում ապրանքաշրջանառությունը կազմել է 4 306 583 տոննա, իսկ 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով` 5 898 619 տոննա:
Ապրանքաշրջանառության առավել մեծ ծավալներ գրանցվել են Փոթիի նավահանգստում` շուրջ 1 018 204 տոննա: