
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԺՈՒՅԹ ԿՇԱՐՈՒՆԱԿՎԻ ՀԱՄԱՐՎԵԼ ԼԱՐԻՆ
Վրաստանի Ֆինանսների նախարարությունից հայտնում են, որ լարին համարվում է և կշարունակվի համարվել Վրաստանի հիմնական արժույթը: Նշենք, որ վերջերս ԶԼՄ-ներում շրջանառվում էր տեղեկություն, որի համաձայն Վրաստանում ազգային արժույթի հետ միասին շրջանառության մեջ կմտնեն նաև դոլարը և եվրոն: Ֆինանսների նախարարությունից պաշտոնապես հայտնել են, որ Վրաստանի կառավարությունը չի նախատեսում երկրի դրամավարկային քաղաքանության վերանայում, և լարին, որպես միակ ազգային արժույթ, կշարունակի հանդիսանալ խնայողության, վճարման և շրջանառության հուսալի միջոց: Նշենք, որ շրջանառության մեջ դոլար և եվրո կիառելու առաջարկությամբ հանդես էր եկել նախկին նախարար Կախե Բենդուկիձեն: