
ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԺԱՄԿԵՏԱՆՑ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 62,7 ՄԼՆ ԼԱՐԻՈՎ
Վրաստանի բանկային համակարգում 2009թ. առաջին քառորդում ժամկետանց վարկերի ծավալն աճել է 62,7 մլն լարիով, իսկ ընթացիկ տարվա մարտ ամսում ժամկետանց վարկերի ծավալն ապրիլ ամսվա համեմատությամբ կրճատվել է 16,1 մլն լարիով: 2009թ. ապրիլի 1-ի դրությամբ բանկային համակարգում ժամկետանց վարկերի ծավալը կազմում էր 222 028 000 լարի: Վրաստանի բանկային համակարգի ընդհանուր ակտիվների 2,6%-ը և վարկերի ընդհանուր ծավալի 3,9%-ը կազմում են ժամկետանց վարկերը: