ՎԶԵԲ-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՀՆԱ-Ի 2,0% ԱՃ
2010 թվականին Վրաստանի տնտեսությունը կարող է գրանցել 2,0% աճ: Նման կանխատեսում է ներկայացրել Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) ավագ տնտեսագետ Անիտա Տաչինը` նշելով, որ Վրաստանի ՀՆԱ-ի հնարավոր աճի տեմպի կարևոր գործոն է քաղաքական կայունության ապահովումը:
Նշենք, որ 2009 թվականի արդյունքներով Վրաստանի տնտեսությունը գրանցել է 4,0% անկում, ընդ որում տնտեսության տոկոսային անկում Վրաստանում գրանցվում է վերջին 15 տարիների ընթացքում առաջին անգամ, որն առավելապես պայմանավորված է համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով և քաղաքական ոչ կայուն իրավիճակով:
2009 թվականի ընթացքում Վրաստանի տնտեսությունում գրանցվել է օտարերկրյա ներդրումների ընդհանուր ծավալի զգալի անկում: