«ՏՈՒՐԻՍՏԱԿԱՆ ԲՈՒՄ»` ՎՐԱՍՏԱՆՈՒՄ
Ընթացիկ տարվա առաջին վեց ամիսներին Վրաստան է այցելել մոտ 1,2 մլն զբոսաշրջիկ: Ինչպես հաղորդում են վրացական լրատվամիջոցներն` այս ցուցանիշը շուրջ 45 տոկոսով գերազանցում է նախորդ տարի գրանցված մակարդակը: Հատկանշական է, որ հաշվի առնելով հանգամանքը, որ առավել «ծարնաբեռնված» են օգոստոս և սեպտեմբեր ամիսները՝ Վրաստանի պետական կառույցները կանխատեսում են, որ մինչ տարեվերջ Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կարող է ավելի քան կրկնապատկվել: Սպասվում է, որ 2011 թվականի Վրաստան կայցելի 3 մլն զբոսաշրջիկ: