
ԿԿԱՌՈՒՑՎԻ ԲԱՔՈՒ-ԹԲԻԼԻՍԻ ՆՈՐ ԱՎՏՈՄԱՅՐՈՒՂԻ
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտնել է, որ վրացական և ադրբեջանական կառավարությունները նախատեսում են մոտ ապագայում նոր ավտոմայրուղու կառուցում: Նա նաև անդրադարձել է այս երկու երկրների տնտեսական համագործակցության հնարավորությունների ընդլայմանը և նշել, որ վրացական կառավարությունը բանակցություններ է վարում միջազգային մի շարք ընկերությունների հետ նոր հիդրոէլետրակայանի կառուցման նպատակով, ինչը հնարավորություն կտա Ադրբեջանի հետ համագործակցել նաև էներգետիկայի ոլորտում:
Հիշեցնենք, որ այս երկու երկրների միջև այս տարվա մայիսի 20-ին կնքվել էր գազամատակարարման պայմանագիր, որի համաձայն ադրբեջանական կողմը 5 տարի ժամկետով և ցածր գներով գազ կմատակարարի Վրաստանին: